Անցած օրվա ընթացքում ավելի քան 80 հազար փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանից: Այս մասին հաղորդվում է փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի լրատվական տեղեկագիրը, որը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում, հաղորդում է РИА Новости-ն։
«Անցած օրվա ընթացքում Լիբանանի տարածքից «Ջեյդեթ-Յաբուս» եւ «Թել-Քալահ» անցակետերով Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 82 փախստական (այդ թվում՝ 25 կին, 42 երեխա):
Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով փախստականների դուրսբերում չի իրականացվել»,-ասվում է տեղեկագրում: Նաեւ օրվա ընթացքում 22 փախստական է վերադարձել մշտական բնակության վայրեր:
Ի հավելումն նշվում է, որ Սիրիայի զինված ուժերի ինժեներային ստորաբաժանումները մեկ օրում 1,9 հեկտար տարածք են ականազերծել Դումայի, (Դամասկոսի նահանգ), Ջասիմի եւ Էլ-Խարայի (Դերաայի նահանգ) բնակավայրերում: Հայտնաբերվել եւ ոչնչացվել են 36 պայթյունավտանգ առարկաներ։