20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում անցած հանգստյան օրերին մոլեգնող «Հաննա» փոթորիկը քանդել է Մեքսիկայի հետ սահմանին երկրի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ կառուցված պատի մի մասը: Հուլիսի 27-ին տեսանյութը Twitter-ում հրապարակել են ականատեսները։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կադրերը նկարահանվել են Տեխասի եւ Մեքսիկայի հյուսիս-արեւելյան Տամաուլիպաս նահանգի միջեւ սահմանին տեղի ունեցած փոթորիկի ժամանակ։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է պատը փլուզվում։