կարևոր
1579 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-27 14:19

Հնդկաստանի արեւելքում ավելի քան 100 մարդ է զոհվել հեղեղումների հետեւանքով

 Հնդկաստանի արեւելքում ավելի քան 100 մարդ է զոհվել հեղեղումների հետեւանքով

Հնդկաստանի արեւեքում եւ հյուսիս-արեւելքում անցած օրը հեղեղումներից զոհվածների թիվն ավելացել է 10-ով եւ հասել է 110-ի: Այս մասին հաղորդում է ТАСС-ը։

Ասամի հյուսիս-արեւելյան նահանգի տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի վարչության տվյալներով՝ տարածաշրջանում մուսոնային անձրեւների հետեւանքով Բրահմապուտրա գետի վարարման պատճառով մեկ օրում զոհվել է երեք բնակիչ:

Հուլիսի սկզբից ի վեր այնտեղ զոհվածների ընդհանուր թիվը հասել է 103-ի: Տուժածների թիվը հասել է 2,5 միլիոնի: Հեղեղումները վնաս են պատճառել 2 265 գյուղական բնակավայրերի։

Բիհարի արեւելյան նահանգում շարունակվում Է Գանգես գետի վարարումը: Վերջին 24 ժամում հեղեղներն այնտեղ հանգեցրել են յոթ մարդու մահվան: Հուլիսին Բիհարում հեղեղներից տուժածների ընդհանուր թիվը հասել է 1,5 միլիոնի:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հուլիսի 26-ին ազգին հղած ուղերձում ընդգծել է, որ երկրի կառավարությունն Ասամի եւ Բիհարի բնակչությանն օգնում է բոլոր առկա միջոցներով։