կարևոր
2427 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-27 13:40

ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջողները փողոց փակեցին. երկուսին բերման են ենթարկել․ (ԹԱՐՄԱՑՎՈՂ)․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Մենք պահանջում ենք նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը և հույս ունենք, որ երկրի վարչապետը տեսնում է, թե Արայիկ Հարությունյանը ինչպիսի մոտեցում է ցույց տալիս մեզ: Պարոն վարչապետ, հավատացնում եմ Ձեզ, Արայիկ Հարությունյանը նկարած թվեր է ձեզ ցույց տալիս, իբր բոլորի խնդիրը լուծված է, 20 դիմորդ է մնացել, նրանց էլ առաջարկում ենք հեռակա սովորել, նա ձեզ խաբում է»,- այս մասին նշեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարներից մեկը։

Ոստիկանը մոտեցավ և նշեց, որ գործողությունները ապօրինի են և պահանջեց դադարեցնել հավաքը, հակառակ դեպքում ոստիկանությունը հարկադրանքի միջոցներ կիրառելու լիազորություն ունի:

Դիմորդները նստեցին նախարարության հարակից փողոցում՝ փակելով ճանապարհը:

Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից երկուսին՝ դիմորդի ծնող Մասիս Բաբալյանին և Հովհաննես Հարությունյանին:

Ակցիային ներկա էր նաև դիմորդների շահերի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը, որը նշեց այս պահին գնում են ոստիկանության բաժին: