կարևոր
1042 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-27 13:32

Մարզպետարանը քաղաքացիներից ստացել է 1 271 դիմում

Մարզպետարանը քաղաքացիներից ստացել է 1 271 դիմում

Գեղարքունիքի մարզպետարանում 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քաղաքացիներից ստացվել է 1 271 դիմում, որից 348-ը վերահասցեագրվել է ՀՀ վարչապետի աշխատակազմից: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

«1 271 դիմումներից 822-ը եղել են դրամական օգնության խնդրանքով, որոնցից բավարարվել են 620-ը, 21-ը գտնվում են ընթացքի մեջ, 69-ը՝ առողջապահական եւ սոցիալական բնույթի են, որոնցից բավարարվել նե 41-ը, 3-ը գտնվում են ընթացքի մեջ, 37-ը՝ բնակարանի ձեռքբերման կամ բնակարանի վերանորոգման խնդրով են, որոնցից բավարարվել են 11-ը, 2-ը գտնվում են ընթացքի մեջ, 67-ը վերաբերում են աշխատանքի տեղավորման խնդրին, որոնցից  բավարարվել են 21-ը, 1-ը գտնվում է ընթացքի մեջ: 276-ը այլ բնույթի են, որոնցից  բավարարվել են 41-ը, 5-ը գտնվում են ընթացքի մեջ:

Գեղարքունիքի մարզպետի, մարզպետի տեղակալի, մարզպետարանի գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի եւ ստորաբաժանումների ղեկավարների կողմից կատարվել է 240 քաղաքացիների ընդունելություն, որոնցից 65-ը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից:

Թեժ գծով գրանցվել է 35 հեռախոսազանգ:

Անցած վեց ամսում Գեղարքունիքի մարզպետարան է մուտքագրվել թվով 9 486 մտից ու ներքին փաստաթուղթ եւ ելից է արվել 4 493 գրություն: Գեղարքունիքի մարզպետն ընդունել է 261 անհատական որոշում եւ 3 կարգադրություն»։