կարևոր
1525 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-27 12:57

Հայտնաբերվել եւ հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած hինգ երեխա

Հայտնաբերվել եւ հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած hինգ երեխա

2020 թվականի առաջին վեց ամսում  Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների բաժնի կողմից հայտնաբերվել և հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած 5 երեխա:

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների բաժնից, Վարդենիկ համայնքից առանց ծնողական խնամքի է մնացել Բագրատ Կարապետյանը, ով այժմ բնակվում է Գավառի մանկատանը: Այստեղ է այժմ բնակվում նաեւ Արման Օսիպյանը Գեղամասար համայնքից: Մարտունի քաղաքի բնակիչ Մարիա Խլղաթյանն այժմ գտնվում է իր տատիկի խնամակալության ներքո: Մնացած երկու երեխաները՝ Սուսաննա  եւ Հայկուշ Առաքելյանները Գավառի մանկատանը խնամքի են վերցվել Երեւանից: Նույն աղբյուրի համաձայն՝  «Նորք»  տեղեկատվական - վերլուծական «Մանուկ» կենտրոնի համակարգում մարզից կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների ընդհանուր թիվը այս տարվա վեց ամսվա կտրվածքով կազմում  է 413 երեխա:

Գավառի մանկատնից կենսաբանական ընտանիք է վերադարձել 5 երեխա, իսկ ներկայումս մանկատանը խնամվում է 51 երեխա:

Խոսրով Խլղաթյան