կարևոր
1450 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-27 12:39

Այս տիտղոսը նվիրվում է բոլոր երկրպագուներին. Ռոնալդու

Այս տիտղոսը նվիրվում է բոլոր երկրպագուներին. Ռոնալդու

Իտալական «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ծեր սինյորայի» հաղթանակը Սերիա Ա-ում համարում է երկրպագուներինը:

«…Երկրորդ տարին անընդմեջ չեմպիոն եմ դառնում և ուրախ եմ լինել այս մեծ ակումբի մի մասնիկը: Այս տիտղոսը նվիրվում է բոլոր երկրպագուներին: Հատկապես նրանց, ովքեր կորուստներ ունեցան պանդեմիայի ընթացքում: Հեշտ չէր այս շրջանը, սակայն ձեր խիզախությունը մեզ ուժ տվեց»,- գրել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ Սերիա Ա-ի 36-րդ տուրում «Յուվենտուսը» հաղթեց «Սամդորիային» և մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ դարձավ Իտալիայի չեմպիոն: «Յուվենտուսն» այս տիտղոսը նվաճում է 9-րդ տարին անընդմեջ: