Հուլիսի 27-ին Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5635 նոր դեպք: 24,9 տոկոսի մոտ ախտանշաններ չկան: Այս մասին հայտնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, հաղորդում է РИА Новости-ն։
Ռուսաստանում մեկ օրում կորնավիրուսից ապաքինվել է 3079 մարդ, 85-ը մահացել է։
Առաջին տեղում վարակվածների աճով շարունակում է մնալ Մոսկվան (+694 դեպք), ընդ որում մայրաքաղաքում այդ ցուցանիշը մեկ ամսվա ընթացքում նվազել է 7,5 տոկոսով:
Մայրաքաղաքին հաջորդում են Սվերդլովսկի շրջանը (+252), Նիժնի Նովգորոդի շրջանը (+188), Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանը (+188), Սանկտ Պետերբուրգը (+172) եւ Իրկուտսկի շրջանը (+165):
Նախօրեին հաղորդվել էր 5765 նոր դեպքերի մասին։
Այսպիսով, համաճարակի ամբողջ ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների 818 120 դեպք, որից 13,5 հազարը մահացել են, 603 հազարը ապաքինվել են: