29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բարբյուսի, Հակոբյան, Բաղրամյան, Օրբելի, Կիևյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, ինչպես նաև տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ինչպես տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի, Հրազդանի փողոցի 1-ից 39-ը հասցեների, Նալբանդյան փողոցի թիվ 25 բազմաբնակարան շենքի գազասպառողների, ինչպես նաև հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: