կարևոր
794 դիտում, 10 ամիս առաջ - 2020-07-27 10:43

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1137 դեպք: Ապաքինվել է ևս 2 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է 922։

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 6439 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 326-ը: