կարևոր
1315 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-27 09:50

Նոր նանո-դեղամիջոց է ստեղծվել, որը ոչնչացնում է կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղը

Նոր նանո-դեղամիջոց է ստեղծվել, որը ոչնչացնում է կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղը

Արկանզասի համալսարանի հետազոտողները մշակել են նոր նանո-դեղամիջոց, որը ոչնչացնում է կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի բջիջները. այս մասին ուսումնասիրությունը ներկայացվել է Advanced Therapeutics ամսագրում:

Նշվում է՝ այն կօգնի բժիշկներին անմիջականորեն ներգործել կրծքագեղձի քաղցկեղի բջիջների վրա՝ միաժամանակ խուսափելով քիմիաթերապիայի կողմնակի թունավոր ազդեցություններից: 

Հստակեցվում է՝ Արկանզասի համալսարանի քիմիայի և կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ Հասան Բեյզավիի ղեկավարությամբ գիտնականների խումբը նանոնյութերի նոր դաս է կապել՝ ֆոտոդինամիկ թերապիայի համար արդեն մշակված դեղամիջոցի լիգանդներով մետաղաօրգանական կարկասներ: Արդյունքում ստացվել է նանոծակոտկեն նյութ, որը թիրախավորում և սպանում է ուռուցքային բջիջները՝ առանց թունավորելու նորմալ բջիջները:

Բացի քաղցկեղի բուժումից, դեղամիջոցի առաքման նոր համակարգը կարող է օգտագործվել նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի կամ ֆլուորեսցենտային տոմոգրաֆիայի դեպքում, երբ օրգանիզմում վերահսկվում է դեղամիջոցը և քաղցկեղի բուժման ընթացքը: