hraparak.am-ը գրում է․ Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում, որն ըստ որոշ տեղեկությունների կապ ունի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տարատեսակ փարթիների ու խրախճանքների սիրահար Հայկ Սարգսյանի հետ կամ պատկանում է հենց նրան, մեծ փարթի է կազմակերպվել: Պատգամավորը ևս այնտեղ է եղել։ Տեսանյութերից մեկում, որտեղ հնչում է հեղափոխականների սիրելի հնդկական «Տունակ-տունակ» տարօրինակ ձայներով երգը, երևում է նաև ինքը` Հայկ Սարգսյանը:
Ուշագրավ է, որ Սևանի տարբեր լողափերում, ըստ կայքի՝ ոստիկանությունը դիմակի «ռեյդ» է իրականացրել, մինչդեռ Հայկ Սարգսյանի կազմակերպած փարթին, փաստորեն, անձեռնմխելի է մնացել ոստիկանության ռեյդից: Ինչպես երևում է տեսանյութում, պատգամավորի կազմակերպած «էլիտար» փարթիի մասնակիցները առանց դիմակի են, այդ թվում` պատգամավոր Հայկ Սարգսյանը, իսկ մյուս լողափերում մարդկանց տուգանում են առանց դիմակի լողափում շրջելու, անգամ առանց դիմակի լողալու կամ խորոված ուտելու համար: