Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը շարունակում է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արարատի» կազմը համալրել է 27-ամյա կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Վերջինս «Արարատ» է տեղափոխվել Գյումրու «Շիրակից»:
Կարիերայի ընթացքում պաշտպանել է նաև «Ալաշկերտի» գույները, ինչպես նաև հանդես է եկել Շվեդիայի «Գալիվարե Մալմբերգետ» ակումբում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Վարդան Բիչախչյանը: