19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ֆիորենտինա»-ին:
«Ռոմա»-ի ֆուտբոլիստներն առաջինը բացեցին խաղի հաշիվը: Առաջին կեսի ավարտին` նշանակված 11 մետրանող հարվածն անվրեպ իրացրեց Վերետուն: Երկրորդ կեսի մեկնարկին, «Ֆիորենտինա»-ն վերականգնեց հաշվի հավասարությունը: «Գայլերը» կարողացան հաղթանակ կորզել հանդիպման վերջնամասում: Այս անգամ էլ 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Վերետուն: «Ռոմա»-«Ֆիորենտինա»` 2:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդն է:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության ավարտին մնաց երկու տուր: