Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է արագ շախմատի Գրան Պրիի 8-րդ փուլում:
20-ամյա գրոսմայստերը մրցաշարի եզրափակչում 2-0 հաշվով առավելության է հասել ռուս գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի նկատմամբ: Եզրափակչի երկու մասնակիցներն էլ հաջող ելույթներից հետո ընդգրկվել են Գրան Պրի մրցաշարի ընդհանուր հաշվարկով լավագույն քառյակում:
Գրան Պրիի 8-րդ փուլը մեկնարկել էր հուլիսի 21-ին․ մրցաշարին մասնակցել է 745 շախմատիստ։ Գրան Պրիի հաջորդ փուլը կմեկնարկի հուլիսի 28-ին: