կարևոր
2837 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-26 23:06

Գիտնականները բացահայտել են «գոռացող մումիայի» մահվան գաղտնիքը

Գիտնականները բացահայտել են «գոռացող մումիայի» մահվան գաղտնիքը

Եգիպտացի գիտնականները բացահայտել են Դեյր Էլ Բահարի թագավորական դամբարանից «գոռացող» կնոջ մումիայի գաղտնիքը։ Այս մասին հայտնում է Ahram Online-ը, հաղորդում է РИА Новости-ն։

Հետազոտության հեղինակներից մեկի՝ եգիպտագետ Զահի Հավասիի խոսքով՝ համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները ցույց են տվել, որ կինը մահացել է սրտի կաթվածից։ Զմռսման գործընթացում պահպանվել է կնոջ մարմնի դիրքը, որում նա գտնվել Է մահվան պահին։ Գիտնականներն ուշադրություն են դարձրել կնոջ դեմքի արտահայտությանը: Նրա բերանը լայն բացված է, կարծես նա ինչ-որ բանից սարսափած է, իսկ գլուխը՝ աջ թեքված: Այստեղից էլ մումիան ստացել է «գոռացող» անունը:

Մի խումբ գիտնականներ հաստատված են համարել այն, որ նա եղել է եգիպտական արքայադուստր: 1881 թվականին այդ ննջարանում գտնվել են այլ մումիաներ ևս, սակայն դրանք եղել են խնամքով փաթաթված, բացի արքայադստեր մումիայից:

Радиологическое изображение мумии кричащей женщины, полученное в ходе исследования