20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Իրանը կարող է հայց ներկայացնել ՄԱԿ-ի Միջազգային դատարան ամերիկյան կործանիչների կողմից իրանական «Mahan Air» ավիաընկերության մարդատար ինքնաթիռն այսպես ասած՝ ահաբեկելու գործով: Այս մասին հայտարարել է Թեհրանի համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Յուսեֆ Մոլային, հաղորդում է irna.ir-ը։
«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի անդամ բոլոր երկրները պարտավոր են ապահովել ոչ ռազմական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունը»,- նշել է իրանցի դասախոսը՝ հավելելով, որ նշված կոնվենցիայի համաձայն՝ երկրներն իրավունք չունեն խախտել թռիչքների անվտանգությունը:
Հիշեցնենք․ հուլիսի 23-ին ամերիկյան երկու F-15 կործանիչները մոտեցել են իրանական «Mahan Air» ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռին, ինչի հետեւանքով օդանավի օդաչուն ստիպված է եղել արագորեն փոխել բարձրությունը՝ կործանիչների հետ բախումից խուսափելու համար: Իրանական ինքնաթիռը Թեհրանից մեկնում էր Բեյրութ։ Միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի երկնքում։
Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառով տուժել են մի քանի ուղեւորներ։
Ընդ որում, ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունում հաստատել են, որ ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի F-15-ը մեկ կիլոմետր հեռավորության վրա է եղել՝ հաշվի առնելով միջազգային նորմերը:
Չնայած ամերիկյան կողմի պնդումներին, իրանական կողմը հայտարարել է, որ տեղի ունեցածը սպառնացել է ինքնաթիռի անվտանգությանը, եւ հնչող բացատրությունները ոչ մի ընդհանուր բան չունեն միջազգային իրավունքի հետ: