կարևոր
2267 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-26 16:18

Բեռլինում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Բեռլինում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Բեռլինում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, տուժել է 7 մարդ։ Այս մասին հայտնում է Twitter-ում հրշեջ ծառայությունը։

Հաղորդվում է, որ Շառլոտենբուրգ շրջանում մեքենան դուրս է եկել ճանապարհից եւ հայտնվել է մայթի վրա: Տուժել է 7 մարդ, նրանցից երեքը ծանր վիճակում են։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության 60 աշխատակից եւ փրկարարական ուղղաթիռներ: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։

Մեքենայի վարորդը ձերբակալվել է։ Քրեական ոստիկանության խումբը զբաղվում է քննությամբ։

Ներկայում քաղաքական կամ կրոնական դրդապատճառի վերաբերյալ ցուցումներ չկան, հայտնել է ոստիկանությունը Twitter-ում: