կարևոր
612 դիտում, 8 ամիս առաջ --> 2020-07-26 18:32

Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 25-ին՝ ժամը 23։31-ին, ահազանգ է ստացել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Mercedes C500» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Գ․, ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Վարորդը և ուղևոր Քրիստինե Մ․-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Սևանի բժշկակական կենտրոն, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ ուղևորինը՝ բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: