կարևոր
1063 դիտում, 10 ամիս առաջ - 2020-07-26 15:11

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք

Հուլիսի 26-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքէջում, տեղեկացնում է Jnews.ge-ն։

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1131 դեպք: Ապաքինվել է ևս երեք պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 920:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ:

Կարանտինի ռեժիմում է գտնվում 6183 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 308-ը: