ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 25-ին 9 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հրդեհները բռնկվել են՝
Երևանի էրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 800 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 3000 քմ,
Արարատի մարզի Գինեվետ գյուղում՝՝ մոտ 2 հա,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 5000 քմ, 3000 քմ, Այգեկ գյուղում՝ 5000 քմ,
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, Քաջարան քաղաքում՝ մոտ 3 հա։
Հրշեջ-փրկարարները բոլոր հրդեհները մեկուսացրել են և մարել: