29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Երեւան-Դոնի Ռոստով-Երեւան երթուղով ՀՀ քաղաքացիների համար նախապատրաստվող արտահանող չվերթի մասին տեղեկություններ ստանալուց հետո դեսպանատունը մշակել է՝ ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու նպատակով այդ թռիչքն օգտագործելու հնարավորությունը: Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից։
«Անհրաժեշտ համաձայնեցումներ են ձեռք բերվել Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների եւ գերատեսչությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ:
Արդյունքում մենք ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 26-ին նշված չվերթով տուն են կարողացել վերադառնալ եւս 106 ռուսաստանցիներ։
Ընդհանուր առմամբ համալիր աշխատանքների շրջանակներում Հայաստանից դուրս է բերվել 2822 մարդ։
Ռուսաստանցիների՝ տուն վերադարձի ուղղությամբ աշխատանքի կազմակերկումը շարունակվում է»։