կարևոր
1962 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-26 13:39

ԱՄՆ-ում բողոքի ակցիայի ժամանակ հնչած կրակոցներից առնվազն 3 մարդ է տուժել

ԱՄՆ-ում բողոքի ակցիայի ժամանակ հնչած կրակոցներից առնվազն 3 մարդ է տուժել

ԱՄՆ Կենտուկկի նահանգի Լուիսվիլլ քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում հնչած կրակոցներից առնվազն 3 մարդ է տուժել, որոնք քաղաքային հիվանդանոց են տեղափոխվել։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Բողոքի ակցիայի մասնակիցները արդարադատություն իրականացնելու պահանջով փողոց են դուրս եկել սևամորթ ամերիկացի, 26-ամյա Բրեոննա Թեյլորի սպանության գործով:

Ոստիկանությունը հայտարարել է, որ միջադեպի հետևանքով տուժածներն ու ակցիայի մասնակիցները զինված ծայրահեղական խմբավորման են հարում:

Ավելի վաղ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի աղմկահարույց սպանությունից հետո ԱՄՆ մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ էին սկսվել, ձևավորվել է Black Lives Matter շարժումը, որը հանդես է գալիս սևամորթ բնակչության նկատմամբ բռնությունների դեմ: