կարևոր
2155 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-26 13:02

Ջավախքում նշվում է Ջիվանական երգի տոնը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Կորոնավիրուսային համաճարակի պատճառով այս տարի Ջիվանական օրվա տոնակատարությունները չեն իրականացվի այնպիսի մեծ մասշտաբով և հանդիսավորությամբ, ինչպես նախորդ տարիներին էր: Այս մասին  տեղեկանում ենք «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի  ֆեյսբուքյան էջից:

Այնուամենայնիվ, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը և Ջիվանու տուն-թանգարանը հուլիսի 26-ին Կարզախ գյուղում կազմակերպում են միջոցառում՝ վերաժևորելու հայ աշուղական դպրոցի հիմնադրի՝ Աշուղ Ջիվանու ստեղծագործական ժառանգությունը և հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:

Ներկայացնում ենք միջոցառման օրակարգը՝

-10:30- Համերգային ծրագիր Ջիվանու տուն-թանգարանում

-12:00- Հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում Ջիվանու կիսանդրու մոտ

-12:30- Գոհաբանական աղոթք Կարզախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում

Միջոցառման տեսանյութերը՝ ստորև.