10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
ԱՄՆ-ում 88 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հեռուստահաղորդավար եւ դերասան Ռեջիս Ֆիլբինը: Այս մասին ասված է նրա ընտանիքի կողմից հրապարակված հայտարարությունում, հաղորդում է ТАСС-ը։
Հայտարարությունում նշվում է, որ Ֆիլբինը մահացել է շաբաթ գիշերը՝ իր 89-ամյակից մեկ ամիս առաջ։
Ինչպես նշում է The New York Times թերթը, ամերիկյան հեռուստատեսության եթերում Ֆիլբինի գտնվելու ընդհանուր տեւողությունը գերազանցում է 17 հազար ժամը: Այս նվաճումը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում ցավակցություն է հայտնել հաղորդավարի մտերիմներին։ Թրամփը նշել է, որ իրենք ընկերներ են եղել, և հենց Ֆիլբինն է իրեն խորհուրդ տվել առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում: