կարևոր
1726 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-25 23:35

Բժշկական կենտրոնի սպասասրահի սեղանից գողացել են 400 հազար դրամ արժողության բջջային հեռախոս

Բժշկական կենտրոնի սպասասրահի սեղանից գողացել են 400 հազար դրամ արժողության բջջային հեռախոս

Հուլիսի 24-ին, ժամը 16.15-ին,ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող բժշկական կենտրոնի սպասասրահի սեղանից գողացել են 400 հազար դրամ արժողության բջջային հեռախոս: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Կոտայքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է Աբովյան քաղաքի 49-ամյա մի բնակիչ: Ժամը 17.25-ին նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Անձնական խուզարկությամբ բջջային հեռախոսը հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր: