Տեներիֆե կղզու (Կանարյան կղզիների Ինքնավար համայնք) հյուսիսում երկնաքարը է ընկել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Diario de Avisos թերթին։
Տիեզերական մարմնի անկումը տեղի է ունեցել դեռեւս հուլիսի 14-ին, սակայն միայն այժմ է հայտնի դարձել այդ իրադարձության մասին: Կղզու գիտության եւ տիեզերքի թանգարանը կարողացել է հաստատել կատարվածն իր տեսախցիկներից մեկի շնորհիվ: Պարբերականը նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է անկումը։
Ենթադրվում է, որ երկնաքարը կարող էր ընկնել Իկոդ դե լոս Վինոսի եւ Բուենավիստա դել Նորթի մունիցիպալիտետների միջեւ: Ինչպես հստակեցվում է, անկման գոտում, հավանաբար, կարելի է գտնել տիեզերական մարմնի սեւ կտորներ՝ մետաղադրամի չափ եւ 10-50 գրամ քաշով:
Հայտնաբերված երկնաքարերից ամենամեծը Գոբայի երկնաքարն է, որի զանգվածը կարող է կազմել ավելի քան 60 տոննա: Այն պահպանվում է Նամիբիայում՝ դրա անկման վայրում։