Այսօր դեսպանատանը կայացավ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հանդիպմանը Կամչատկայի երկրամասում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արթուր Խաչատրյանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կամչատկա մարզի հայ համայնքի ներկայիս իրավիճակին վերաբերող հարցեր՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում վերջին իրադարձությունների համատեքստում:
Հայ համայնքի ղեկավարը շեշտեց մարզային իշխանությունների և իրավապահ մարմինների նշանակալի դերը մարզում կայունության պահպանման և սադրիչ դրսևորումների կանխարգելման գործում:
ՌԴ-ում ՀՀ դեսպանը կարևորել է այս օրերին հայրենակիցների կողմից զսպվածության և զգոնության պահպանումը, որպեսզի չներգրավվեն որևէ սադրիչ գործողության: