Ամերիկյան Ֆլորիդա նահանգը COVID-19 վարակման դեպքերի թվով առաջ է անցել կորոնավիրուսից առավել տուժած Նյու Յորք նահանգից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է РИА Новости-ին, վկայում են առողջապահության դեպարտամենտի տեղական բաժանմունքի կայքում հրապարակված տվյալները:
Վերջին տվյալների համաձայն՝ Ֆլորիդա նահանգում գրանցվել է COVID-19-ի 414 511 դեպք, մինչդեռ Նյու Յորքում 411 200 դեպք է գրանցվել:
ԱՄՆ-ում COVID-19 հիվանդացածների թվով առաջին տեղը զբաղեցնում է Կալիֆոռնիայի նահանգը, որտեղ գրանցված է 435 334 դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկում է հայտարարել: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում վարակի ավելի քան 15,5 մլն դեպք է հայտնաբերվել, ավելի քան 635 հազար մարդ մահացել է: