կարևոր
1069 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-25 23:57

Գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը կդիտվի +23, ցերեկը՝ +36, երեկոյան՝ +32 աստիճան տաքություն։