կարևոր
1841 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-25 21:09

Ամերիկյան կործանիչը մոտեցել է իրանական մարդատար ինքնաթիռին․ օդաչուն ստիպված է եղել կտրուկ փոխել իր ուղղությունը

Ամերիկյան կործանիչը մոտեցել է իրանական մարդատար ինքնաթիռին․ օդաչուն ստիպված է եղել կտրուկ փոխել իր ուղղությունը

Իրանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կործանիչը վտանգավոր իրավիճակ է ստեղծել Սիրիայի օդային տարածքում ու այնքան է մոտեցել իրանական մարդատար ինթնաթիռին, որ օդաչուն ստիպված է եղել կտրուկ փոխել իր ուղղությունը:

Դրա հետեւանքով մի քանի ուղեւորներ են վնասվածներ ստացել, որոնց հստակ թիվը չի հաղորդվում: Ավելի ուշ ԱՄՆ-ի օդուժից պնդել են, թե կործանիչն անվտանգ հեռավորության վրա է եղել: