կարևոր
2546 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-25 20:05

Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի ավելի քան 30 մասնակից է ձերբակալվել

Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի ավելի քան 30 մասնակից է ձերբակալվել

Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի ավելի քան 30 մասնակից է ձերբակալվել: Նրանց մուտքը Ռուսաստան 5 տարով կարգելվի: Օրինախախտները վարչական պատասխանատվության են ենթարկվել «Մանր խուլիգանություն» հոդվածով:

Բացի այդ, ձերբակալվածների դեմ քրեական գործ է հարուցվել կողոպուտի ու խուլիգանության կասկածանքով: «ՌԻԱ Նովոստ»-ին, հղում տալով իրավապահ մարմինների իր աղբյուրներին, հաղորդում է, որ խոսքը հայերի ու ադրբեջանցիների միջեւ բախումների մասին է:

Ոստիկանությունն այս տեղեկությունը չի մեկնաբանել: