16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Տնտեսավարողների մոտ անվտանգության կանոնները պահպանելու և կորանավիրուսային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով արդեն երկրորդ օրն է` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները ուժեղացված ստուգայցեր են իրականացնում Իջեւան և Դիլիջան քաղաքներում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Մասնագիտական խմբերը երեկվանից այստեղ հատված առ հատված դիտարկում են սահմանված նորմերի կատարումը: Հայտնաբերված որոշ թերությունների վերաբերյալ ԱԱՏՄ մասնագետները տեղում տալիս են նախազգուշացումներ և թերություններն անհապաղ շտկելու ցուցումներ, ինչպես նաև դիտարկումներին զուգահեռ կատարում են իրազեկման և բացատրական աշխատանքներ։
Անվտանգության կանոններին հետևելու նպատակով ԱԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ վերահսկողություն իրականացնել հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։
Հիշեցնենք, որ բոլոր այն տնտեսավարողների վերաբերյալ, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ԱԱՏՄ ստուգումների արդյունքում արձանագրվում են պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ, կայացվում է
կասեցման որոշում»,- ասված է հաղորդագրության մեջ: