07.07.2022
|
||
---|---|---|
USD | 409.38 +1.18 | |
GBP | 490.85 +4.11 | |
EUR | 417.16 +0.84 | |
GEL | 141.17 +0.90 | |
RUB | 6.5 -0.11 |
Հուլիսի 25-ին, ժամը 16։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի գլխավոր փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Opel Аstra G» և «Արարատ ՃՇՇ» ՍՊԸ-ին պատկանող «International Spekal» (վարորդ՝ Նիկոլ Վ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է ։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան։