կարևոր
871 դիտում, 10 ամիս առաջ - 2020-07-25 19:00

Էլթոն Ջոնի նախկին կինը նրանից 3 միլիոն ֆունտ ստերլինգ է պահանջել

Էլթոն Ջոնի նախկին կինը նրանից 3 միլիոն ֆունտ ստերլինգ է պահանջել

Երաժիշտ Էլթոն Ջոնի նախկի կինը 3 մլն ֆունտ ստերլինգի հայց է ներկայացրել՝ պնդելով, որ նա խախտել է ամուսնալուծության համաձայնագիրը՝ այն ներառելով իր հուշերում և «Ռոքետմեն» կենսագրական ֆիլմում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Էլթոն Ջոնի նախկին կինը՝ Ռենատա Բլաուելը դատի է տվել 73-ամյա երաժշտին համաձայնագրի «բազմակի և աղաղակող» խախտումների համար, որը զույգը ստորագրել է 1988 թվականին՝ 4 տարվա ամուսնությունից հետո։ Փաստաթուղթը ներառել է մի կետ, որն արգելում է նրանցից որևէ մեկին քննարկել իրենց ամուսնությունը կամ ամուսնալուծության պատճառները։

Փաստաթղթերում Բլաուելի իրավաբանական թիմը պնդում է, որ նա ամուսնալուծությունից հետո փորձել է թաքցնել իր կյանքը հասարակությունից, այդ թվում՝ անվան և արտաքինի փոփոխությունները, սակայն նրա կյանքի և երգչի հետ ապահարզանի մանրամասները բացահայտվել են ֆիլմում և հուշերում:

Բլաուելը պահանջում է դատական արգելք, որպեսզի կանխվի տեղեկատվության բացահայտումը ապագայում, ինչպես նաևլինի վնասի փոխհատուցում, որը, կազմում է մոտ 3 միլիոն ֆունտ։

Երգչի կողմը հերքում է համաձայնագրի խախտումը՝ պնդելով, որ գրքի, ֆիլմի և Instagram-ում մեկ հրապարակման մանրամասները հանրամատչելի են, և, որ պայմանագիրը «տարածվում է միայն անձնական և գաղտնի թեմաների վրա»։