24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել հուլիսի 23-ի գիշերը Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Երեկ երեկոյան ձերբակալված յոթ հայերը, որոնք դիմել են Ռուսաստանում հայերի միության թեժ գիծ, առավոտյան ազատ են արձակվել։ Հարգելի հայրենակիցներ: Խնդրում ենք չարձագանքել սադրանքներին, այդ թվում՝ ադրբեջանցիների կազմակերպված խմբերի կողմից հարձակման ենթարկված՝ սեփական հայրենակիցների ներկայիս հուզական իրավիճակի վրա խաղացող նորահայտ «հասարակական գործիչների» ։անպատասխանատու ելույթներին: Այդ գործիչները ոչինչ չեն որոշում նույնիսկ իրենց ընտանեկան շրջանակում, բայց ֆեյսբուքում լայքեր հավաքելու համար անպատասխանատու կոչեր են հրապարակում, ելույթ ունենում այնպիսի ուղիղ հեռարձակումներում, որոնք անարգում են իրենց ժողովրդին և երկիրը՝ խնդրի առաջ կանգնեցնելով և անհանգստացնելով մեր համայնքին: Զգոնություն: Հանգստություն: Միմյանց հետ կապի մեջ ենք»։