կարևոր
1829 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-25 18:25

«Մեր շուկաներում այլևս խտրականություն չի լինի»․ Մոսկվայի «Ֆուդ Սիթի»-ի սեփականատերերը հայտարարություն են տարածել

Մոսկվայի «Ֆուդ Սիթի» մեծածախ առևտրի շուկայի սեփականատերերը հայտարարություն են տարածել, որում անդրադառնում են վերջին շրջանում հայ-ադրբեջանական լարվածությանը։ Հայտարարությունը զետեղված է Ռուսաստանում հայերի միության ֆեյսբուքյան էջում։

«Կիևյան հրապարակ»-ի բաժնետերերը և ղեկավարները մտադիր են շարունակել հավատարիմ մնալ հավասարության սկզբունքներին խմբի բոլոր օբյեկտներում՝ անկախ ազգությունից, հատուկ ուշադրություն դարձնելով հարմարավետ և անվտանգ պայմանների ստեղծմանը բոլոր նրանց համար, ովքեր մեր հաստատություններում են աշխատում։ Ռուսաստանի օրենսդրությանը հետևելը բացարձակ առաջնահերթություն է։ Ընկերությունը հոգ է տանում սպառողների, գործընկերների և վարձակալների շահերի մասին՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից կամ կրոնից»,- ասվում է հայտարարությունում։