23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ում մոտ ավելի վաղ հայտնաբերել էին կորոնավիրուսը, հայտնել է, որ CAVID-19-ի իր նոր թեստը բացասական է եղել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բրազիլիայի նախագահի մոտ հիվանդությունը հայտնաբերվել էր հուլիսի 7-ին։ Երկրի ղեկավարի հանձնած բոլոր թեստերը մինչ օրս ցույց են տվել նրա մոտ վիրուսի առկայությունը։
«RT-PCR թեստը բացասական է եղել։ Բոլորին լավ օր»,- գրել Է նախագահը Twitter-ում՝ գրառմանը կցելով լուսանկար, որում բոլորին ցույց է տալիս թեստ, ժպիտ և բարձրացրած բութ մատը։
Նախագահը, ով 65 տարեկան է, ակտիվորեն քննադատում է այն դրույթները, որոնք սահմանափակում են Բրազիլիայում առևտուրը և ծառայությունները COVID-19-տարածման դեմ պայքարելու համար։
Մարտ ամսին Բոլսոնարուն հայտարարել էր, որ ոչ մի կորոնավիրուս չէր կարողանա կոտրել իրեն և ԱՀԿ-ի հայտարարած պանդեմիայի ֆոնին հիվանդությունն անվանել էր «փոքրիկ գրիպ»։