կարևոր
2020 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-25 17:25

Կյանքից հեռացել է գրականագետ Կիմ Աղաբեկյանը

Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը 82 տարեկան հասակում մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիմ Բագրատի Աղաբեկյանը:

Արմատներով սյունեցի Կիմ Աղաբեկյանը ողջ կյանքը դասավանդել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում, ԽՍՀՄ գրողների միության անդամ էր։ Նրա Ուսումնասիրությունները վերաբերում են հայ նորագույն գրականության տարբեր հարցերին։ Բազմաթիվ սերունդներ են դաստիարակվել, հայ եւ օտար գրականության գանձերին այլ հայացքով ծանոթացել Կիմ Աղաբեկյանի այլ հայացքի օգնությամբ։

2006 թվականին նա դասավանդել է նաեւ Բեյրութի Համազգային հայ մշակութային միության ճեմարանում։ Կիմ Աղաբեկյանի խոսքը կրակոտ եւ գամող էր ինչպես համալսարանական լսարանում, այնպես էլ անգամ տեսախցիկի առաջ։ Նրա մասնակցությամբ բազմաթիվ հեռուստահաղորդումներով, հեռուստանախագծերով ներկայացվել է ժամանակակից հայ գրականությունը։ Մեկ առիթով նա մեր գործընկերոջը ներկայացրել է Նալբանդյանի իտալացի աղջկա երգն ու դրա հայկականացումը։