Հուլիսի 28-ից Ռումինիայից, Բուլղարիայից Հունաստան ժամանած յուրաքանչյուր ավիաուղևոր պետք է կորոնավիրուսի թեստ հանձնած լինի: Միայն թեստի բացասական պատասխանի դեպքում ավիաուղևորները կարող են մուտք գործել Հունաստան: Այս մասին հայտնել է Հունաստանի քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունը. գրում է «Ռիա Նովոստի»-ն:
Թեստը պետք է արվի ոչ վաղ քան Հունաստան թռչելուց 72 ժամ առաջ: Այս պահանջը գործելու է մինչև օգոստոսի 4-ը:
Բացառություն են Հունաստանի քաղաքացիները, բնակության թույլտվություն ունեցողները և այն մարդիկ, որոնք ճանապարհորդում են կարևոր պատճառներով:
Հուլիսի 1-ին՝ սահմանները բացելուց հետո, կորոնավիրուսով վարակվածների թիվը Հունաստանում կտրուկ աճել է: Չնայած դրան՝ եվրոպական մի շարք երկրների համեմատ Հունաստանում իրավիճակը բարվոք է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան 15 մլն դեպք: Մահացածների թիվն անցել է 643 հազարից: