կարևոր
1760 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-25 15:34

Սասուն Գաբրիելյանը նշանակվել է Արցախի գլխավոր դատախազի տեղակալ

Սասուն Գաբրիելյանը նշանակվել է Արցախի գլխավոր դատախազի տեղակալ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 25-ին ստորագրել է հրամանագիր արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սերգեյ Յուրիի Ստեփանյանին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին՝ պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Արայիկ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Վաչագանի Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։