20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ռուսաստանի Դաշնությունում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5871 նոր դեպք, 146 հոգի մահացել է, 8366-ը՝ ապաքինվել։ Այս մասին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի տեղեկատվական շտաբից. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վարակվածներից 1471-ի մոտ (25,1 տոկոս) հիվանդությունն ընթանում է առանց կլինիկական սիմպտոմների։
Նոր դեպքեր հայտնաբերվել են ՌԴ բոլոր 85 մարզում։ Ամենաշատը հաստատվել է Մոսկվայում՝ 648 դեպք։
Ընդհանուր առմամբ երկրում հաստավել է կորոնավիրուսով վարակման 806 720 դեպք, մահացել է 13 192 քաղաքացի, ապաքինվել՝ 597 140-ը։