24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հարցազրույցներից մեկում նշել է, որ չի կարող բացառել՝ կորոնավիրուսի դեպքերի աճի պայմաններում երկրորդ անգամ երկրի սահմանների փակումը: Այս մասին հատնում է «Ռիա Նովոստի»-ն:
Ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունները հորդորել էին քաղաքացիներին խուսափել այցելել Կատալոնիա այնտեղ համավարակի տարածման պատճառով:
«Նախապես հնարավոր չէ ինչ-որ բան բացառել: Մի օր մենք խստացրինք որոշ շրջանների հետ սահմանների վերահսկողությունը, հատկապես Ֆրանսիայի և Գերմանիայի միջև: Կարևոր է պահպանել փոխադարձության սկզբունքը, պահպանել երկխոսությունը, կիսվել և փոխանակվել տեղեկատվությամբ, իսկ անհրաժեշտության դեքպում նաև համաձայնեցնել քայլերը»,-շեշտել է նախարարը:
Վերանն ընդգծել է, որ երկրորդ անգամ համընդհանուր մեկուսացման գինը սոցիալական, տնտեսական և հոգաբանական առումով կարող է չափազանց բարձր լինել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան 15 մլն դեպք: Մահացածների թիվն անցել է 643 հազարից: