կարևոր
1620 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-25 13:03

ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնը որևէ առնչություն չունի ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացված պատմության ծրագրերի հետ

ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնը որևէ առնչություն չունի ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացված պատմության ծրագրերի հետ

ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացված պատմության ծրագրերի նախագծերին։

«ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնը` իբրև ուրույն գիտական միավոր, հայտարարում է, որ որևէ առնչություն չունի ներկայումս ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված պատմության ծրագրերի նախագծերի հետ՝ «Ես և իմ հայրենիքը», «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն»։

Պատմության ծրագրերի նախագծերը երբևէ չեն քննարկվել Համաշխարհային պատմության ամբիոնում և չեն ստացել ամբիոնի երաշխավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։