29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Օրերս Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Հսկողության արդյունքում բեռնատարի վարորդի անձնական իրերի պահպանման համար նախատեսված խցիկում գտնվող պայուսակներից հայտնաբերվել է 57 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված տարբեր տեսակի դեղորայք: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: