կարևոր
894 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-25 12:04

Չինաստանի դիվանագետները, ի վերջո, լքել են ԱՄՆ-ի Հյուստոն քաղաքում գտնվող գլխավոր հյուպատոսության շենքը

Չինաստանի դիվանագետները, ի վերջո, լքել են ԱՄՆ-ի Հյուստոն քաղաքում գտնվող գլխավոր հյուպատոսության շենքը

Հարաբերությունների վատթարացում ու հյուպատոսական պատերազմ՝ Միացյալ Նահանգների ու Չինաստանի միջեւ: Չինաստանի դիվանագետները, ի վերջո, լքել են ԱՄՆ-ի Հյուստոն քաղաքում գտնվող գլխավոր հյուպատոսության շենքը: Այս մասին հաղորդում է «Հյուստոն Քրոնիլքլ» թերթը:

Հուլիսի 22-ին Միացյալ Նահանգները պահանջել էր փակել հյուպատոսությունը՝ պնդելով, թե դա անհրաժեշտ է ամերիկացիների մտավոր սեփականությունն ու անձնական տվյալները պաշտպանելու համար: Ամերիկյան կողմը, մասնավորապես, պնդում է, որ չինացի հաքերները փորձել են գողանալ COVID-19-ի պատվաստանյութի մշակման տվյալները: Պեկինը Վաշինգտոնի այս քայլը քաղաքական սադրանք էր անվանել ու խոստացել ի պատասխան դրա՝ վճռորոշ քայլեր ձեռնարկել:

Առաջին պատասխան քայլը եղավ պահանջը՝ փակել Չենդու քաղաքում ամերիկյան հյուպատոսությունը: «Ռոյթերզ»-ը հայտնում է, որ այժմ անվտանգությունն ուժեղացված է ամերիկյան հյուպատոսության շենքի տարածքում, քանի որ ամերիկացի դիվանագետները եւս պատրաստվում են հեռանալ: