23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Վրաստանում այսօրվանից վերականգնվում են ներքին կանոնավոր ավիաչվերթները: Այս մասին հայտնում է Aliq.ge կայքը:
Չվերթները կիրականացվեն Թբիլիսիից Բաթումի և հակառակ ուղղություններով, ինչպես նաև դեպի Մեստիա (Սվանեթի) և Ամբրոլաուրի (Ռաճա):
Հուլիսի 24-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ կիրականացվի 5 չվերթ, Մեստիա-Նատախտարի ուղղությամբ՝ 6 չվերթ, ևս 3 չվերթ կիրականացվի Ամբրոլաուրի-Նատախտարի ուղղությամբ: Օգոստոսից կանոնավոր չվերթները կիրականացվեն շաբաթական հինգ անգամ, Ամբրոլաուրիի ողղությամբ՝ շաբաթական երեք, իսկ Բաթումիի ուղղությամբ՝ 4 անգամ:
Տոմսերի գներն այս տարի չեն փոփոխվի: Նատախտարիի, Ամբրոլաուրիի և Մեստիայի օդանավակայանները հետևելով Առողջապահության նախարարության ու քաղավիացիայի խորհրդատվություններին՝ կկահավորվեն դեզոբարիերներով, կպահպանվի սոցիալական հեռավորությունն ու կանցկացվի թերմոսքրինինգ:
Վրաստանում ներքին տուրիզմը վերականգնվել է հունիսի 15-ից: Երկրի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում այս տարի հանգստանալ Վրաստանում և նպաստել երկրի ներքին տուրիզմի զարգացմանը:
Օգոստոսի 2-ից կվերականգնվի նաև Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն ավիահաղորդակցությունը, որը կիրականացնի Lufthansa ավիաընկերությունը:
Օգոստոսի 8-ից էլ Փարիզ-Թբիլիսի-Փարիզ ուղղությամբ չվերթները կվերականգնի Air France ավիաընկերությունը: