կարևոր
1868 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-25 10:20

Սերժ Սարգսյանն իր մի խումբ մարտական ընկերների հետ Ամարասում ծանոթանում է իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր մի խումբ մարտական ընկերների հետ Ամարասում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթանում է իր հիմնած «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից:

«Նրանք, որ պատերազմի դաշտ մեկնելուց առաջ եկեղեցում Աստծո օրհնությունն էին ստանում:

Նրանք, որոնց համար հող հայրենին ազատագրելու հետ միասին Աստծո տունը պաշտպանելը սրբազան պարտք էր ու պատիվ, նաև հարգանքի տուրք՝ նախնյաց հիշատակի առջև:

Հայոց հողի և Հայ եկեղեցու պաշտպանությունը, հազարամյակների պատմություն ունեցող ազգային արժեքների նկատմամբ հոգածությունը նրանց` մարտական ընկերների պարտքն է առ այսօր»: