16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Հուլիսի 24-ին, ժամը 23։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Օpel» (վարորդ՝ Միհրան Խ․, ծնված 1991 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Սար¬գիս Ս․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Օpel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Սաթիկ Խ․, ծնված 1937 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որետեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: