662 դիտում, 2020.07.25 09:14

Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցն ադրբեջանցիների կողմից ենթարկվել է վանդալիզմի

Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցն ադրբեջանցիների կողմից ենթարկվել է վանդալիզմի

Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը (Խաչատուրեան Հայ Կեդրոն)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Լոս Անջելեսում գործող Horizon հայկական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Վրույր Թադևոսյանը։

«Դպրոցի պատերին նկարված է ադրբեջանական դրոշ, գրված են ազատագրված տարածքների անունները, հայհոյանքներ և հակահայկական արտահայտություններ»,-գրել է Թադևոսյանը։